ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
NO-Սինթետազա ակտիվության կոմպլեքսների սինթեզի լաբորատորիա
Սեդրակ Համայակի Ղազարյան
Խմբի ղեկավար
Քիմիական գիտությունների թեկնածու
Հեռ.՝ (+37410)-285-184,
Էլ-փոստ՝ sedham@yahoo.com
Խմբի մասին՝
ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 1 «NO-սինթազա ակտիվականությամբ օժտված միացությունների սինթեզի և ֆարմակոլոգիական հատկությունների
ուսումնասիրման» խումբը զբաղվում է N- կամ C- պաշտպանված ամինաթթուների և պեպտիդների որոշակի նմանակների սինթեզով, որոնք կարող են օժտված լինել հակաօքսիդանտ,
հակաբակտերիալ, հակացնցումային, հակաճառագայթային, հակաուռուցքային հատկություններով:
Այդ միացությունները կարող են լինել ամինաթթուների, պեպտիդների ամինաէսթերներ, ամինաամիդներ, թիոէսթերներ, մեկ-, երկու- կամ եռարժեք մետաղի կատիոն պարունակող աղեր
կամ խելատներ, ինչպես նաև նիկոտինաթթվի, իզոնիկոտինաթթվի, պիկոլինաթթվի պեպտիդային նմանակներ:
Հետաքրքրվածությունը` ամինաթթուներ, պեպտիդներ, ֆարկակոլոգիական խորը ուսումնասիրություններ: