ՀՀ ԳԱԱ Օրգանական եվ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

ՆՕՔԻ տնօրեն

Վիգեն Օնիկի Թոփուզյան

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Քիմիական գիտությունների դոկտոր
Պրոֆեսոր

Հեռ.՝ (+37410)-288-334,
Ֆաքս՝ (+37410)-288-337,
Էլ-փոստ՝ vtop@web.am

ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտուտը հիմնադրվել է 1955 թ.

Ա.Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ ) իր տեսակի մեջ համաշխարհային չափորոշիչներով եզակի (Հայաստանում միակ) գիտահետազոտական հաստատությունն է, ուր ավելի քան 55 տարի ՙՔիմիական կառուցվածք-կենսաբանական ակտիվություն՚ համաշխարհաին պրոբլեմի շրջանակ-ներում, էֆեկտիվ նոր դեղամիջոցների ստեղծման նպատակով, զբաղվել և այժմ էլ զբաղվում են (ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ կազմում, հիմնարկի կարգավիճակով) կենսաբանորեն ակտիվ միացությունների որոնմամբ:
Նշված ծրագրի շրջանակներում հետազոտությունները ծավալվում են հետևյալ ուղղություններով`
- սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման համար նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների ստեղծում և հետազոտում,
- նյարդա-հոգեկան խանգարումների բուժման համար նոր դեղամիջոցների ստեղծում,
- քաղծկեղային և ինֆեկցիոն հիվանդությունների, ինչպես նաև բորբոքային երևույթների բուժման համար նոր կենսաբանորեն ակտիվ օրգանական միացությունների ստեղծում և հետազոտում:
Տարիների ընթացքում սինթեզվել են տարբեր դասերի ավելի քան 25.000 նոր, նպատակային օրգանական միացություններ: Կլինիկական փորձարկումների են ներկայացվել 38 առավել ակտիվ քիմիական միացություններ, որոնցից 16-ը իրավունք են ստացել և ներդրվել են բժշկական պրակտիկայի մեջ որպես նոր դեղամիջոցներ: Այժմ դրանցից երեքը` Դիտիլինը, Գանգլերոնը և Թիոդինը արտադրվում են ինստիտուտի արտադրական բաժնում և օգտագործվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան երկրների բժշկության կարիքների համար:


Հիմնական գիտական ուղղությունները.

1. Նոր դեղամիջոցների փնտրում, մշակում և հետազոտություն,
2. Քիմիական կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև օրինաչափությունների որոնում;,
3. Պոտենցիալ դեղամիջոցների նախակլինիկական հետազոտություն:


Հիմնական գիտական նվաճումներ.

Մշակվել և բժշկական պրակտիկա է ներդրվել 14 դեղամիջոց, որոնցից երեքը` «Դիտիլինը», «Գանգլերոնը» և «Թիյոդինը» այժմ արտադրվում են կենտրոնի արտադրական տեղամասում և օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրներում (Ուկրաինա, Բելոռուս, Վրաստան):


Ներառում է 11 լաբորատորիաներ և 2 հետազոտական խումբ՝

  1. Լաբորատորիա. թ.1 Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող նյութերի դիզայն և սինթեզ, վարիչ՝ քիմ. գիտ. թեկ. Աղեկյան Ասյա Աղեկի (Հեռ.՝ +37410-285101)
  2. Լաբորատորիա. թ.2 Հակաքաղցկեղային միացությունների սինթեզի, վարիչ՝ քիմ. գիտ. թեկ. Հովսեփյան Թագուհի Ռուբենի (Հեռ.՝ +37410-288323)
  3. Լաբորատորիա. թ.3 Արոմատիկ միացությունների սինթեզի, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Գևորգյան Գյուլնարա Արտավազդի (Հեռ.՝ +37410-285154)
  4. Լաբորատորիա. թ.4 Ֆիզիոլոգիապես ակտիվ ամինոթթուների և պեպտիդների, վարիչ՝ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, քիմ. գիտ. դոկտոր. պրոֆ. Թոփուզյան Վիգեն Օնիկի (Հեռ.՝ +37410-288334)
  5. Լաբորատորիա. թ.5 Դեղաբույսերի քիմիայի, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Մնացականյան Վիլեն Հակոբի (Հեռ.՝ +37410-281754)
  6. Լաբորատորիա. թ.6 Հոգեմետ միացությունների սինթեզի, վարիչի պ/կ՝ քիմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Պարոնիկյան Երվանդ Գառնիկի (Հեռ.՝ +37455-826845)
  7. Լաբորատորիա. թ.7 Հակաբիոտիկների սինթեզի, վարիչ՝ քիմ. գիտ. թեկ. Գասպարյան Սահակ Պարույրի (Հեռ.՝ +37410-284033)
  8. Լաբորատորիա. թ.8 Սպիրոցիկլիկ միացությունների սինթեզի, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր Մարկոսյան Աշոտ Իշխանի (Հեռ.՝ +37410-288443)
  9. Լաբորատորիա. թ.9 Թունաբանության և քիմիաթերապիայի, վարիչ՝ կենս. գիտ. թեկնածու Մուրադյան Ռաֆայել Եղիազարի (Հեռ.՝ +37410-285290)
  10. Լաբորատորիա. թ.10 Դեղաբանության և պատոհիստոլոգիայի, վարիչ՝ կենս. գիտ. թեկնածու Գասպարյան (Հեռ.՝ +37493-715090)
  11. Լաբորատորիա. թ.11 Նոր սինթեզված բնական և սինթետիկ միացությունների քիմիայի, վարիչ՝ կենս. գիտ. թեկնածու Հովակիմյան Սվետլանա Սրապիոնի
  12. Խումբ 1, NO-Սինթետազա ակտիվության կոմպլեքսների սինթեզ, ղեկավար՝ քիմ. գիտ. թեկ. Ղազարյան Սեդրակ Համայակի (Հեռ.՝ +37410-285184)
  13. Խումբ 2, Կոմպոզիցիոն սորբենտների, ղեկավար՝ քիմ. գիտ. դոկտոր Գրիգորյան Ստեփան Գրիգորի (Հեռ.՝ +37477-622021)