ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ
ՕՔԻ տնօրեն
Գագիկ Վաչեի Հասրաթյան
Քիմիական գիտությունների դոկտոր
Պրոֆեսոր
Հեռ.՝ (+37410)-283-521,
Էլ-փոստ՝ ariac@ariacchemicals.info
ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտուտը հիմնադրվել է 1957 թ.
Օրգանական քիմիայի ինստիտուտի հետազոտությունների ավանդական ուղղությունն, հիմնադրման օրից, չհագեցած
միացությունների` ամինո- և ամոնիումային, ֆոսֆորօրգանական, գերչհագեցած միացությունների և բնական կենսակարգավորիչների, ազոլների, և պոլիմերների քիմիան է:
Համամատաբար նոր ուղղություն է ազոտ պարունակող հետերոցիկլերի քիմիան:
Կատարված հետազոտությունները բերեցին չհագեցած միացությունների ռեակցիաների նոր, կարևոր օրինաչափությունների պարզաբանման, նոր ռեակցիաների հայտնաբերման,
որոնք իրավամբ կարող են դասվել օրգաանական քիմիայում լայնորեն կիրառվող ռեակցիաների շարքը:
Կատարված հիմնարար հետազոտությունների հիման վրա ստեղծվել են բնական ցածրամոլեկուլյար կենսակարգավորիչներ, հոտավետ և օրգանոլեպտիկ հատկություններով օժտված
միացություններ, արոմատիզատորներ, մշակվել են պոլիմերային միացությունների և կոմպոզիտների սինթեզի և ներդրման գիտական հիմունքներ; գիտական հետազոտությունների
համար անհրաժեշտ քիմիական ռեկտիվների սինթեզի ժամանակակից նոր եղանակներ: Ստեղծվել են շրջակա միջավայրի համար անվտանգ, գյուղատնտեսական մշակաբույսերի
պաշտպանության ժամանակակից միջոցներ – սեռական գրավչանյութեր (ֆերոմոններ), որոնք թույլ են տալիս բացառել թունաքիմիկատների օգտագործումը: Սինթեզվել են
կենսաբանական ակտիվությունների լայն սպեկտրով օժտված ամինո- և ֆոսֆոմիացություններ: Ստացվել են էքստրակցիոն բարձր հատկություններով օժտված ֆոսֆինօքսիդներ:
Հիմնական գիտական ուղղությունները.
1. Չհագեցած միացությունների քիմիա,
2. Ամինո- և ամոնիումային միացությունների, ինչպես նաև ֆոսֆորօրգանական միացությունների քիմիա;
3. Բնական կենսակարգավորիչների, գորչհագեցած միացությունների քիմիա;
4. Պոլիմերների քիմիա;
Հիմնական գիտական նվաճումներ.
1. Հայտնաբերվել են չհագեցած ամոնիումային աղերի վերախմբվորման-ճեղքման, ցիկլացման-ճեղքման և ներմոլեկուլյար դիենային սինթեզի ռեակցիաները;
2. Ստեղծվել են բնական ցածրամոլեկուլյար կենսակարգավորիչներ, հոտավետ և օրգանոլեպտիկ հատկություններով օժտված միացություններ, արոմատիզատորներ, մշակվել են
պոլիմերային միացությունների և կոմպոզիտների սինթեզի և ներդրման գիտական հիմունքներ;
3. Ստեղծվել են շրջակա միջավայրի համար անվտանգ, գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության ժամանակակից միջոցներ – սեռական գրավչանյութեր (ֆերոմոններ),
որոնք թույլ են տալիս բացառել թունաքիմիկատների օգտագործումը;
4. Ստացվել են էքստրակցիոն բարձր հատկություններով օժտված ֆոսֆինօքսիդներ:
Ներառում է 8 լաբորատորիաներ և 1 հետազոտական խումբ՝