ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Նոր սինթեզված բնական և սինթետիկ միացությունների քիմիայի լաբորատորիա
Սվետլանա Սրապիոնի Հովակիմյան
Լաբորատորիայի վարիչի պ/կ
Կենսաբանական գիտությունների թեկնածու
Հեռ.՝ (+37410)-209-725,
Էլ-փոստ՝ itsallright@list.ru
Լաբորատորիայի մասին՝
ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ «Նոր սինթեզված բնական և սինթետիկ միացությունների քիմիայի» թիվ 11 լաբորատորիան հանդիսանում է ֆոսֆոլիպիդների ուսումնասիրության հիմնադիրը Հայաստանում: Լաբորատորիայում կատարված են բազմաթիվ ուսումնասիրություններ նվիրված արյան մակարդելիության համակարգի կենսաքիմիային և մոլեկուլային կենսաբանությանը, ֆոսֆոլիպիդների փոխանակությանը և ազատ ռադիկալային օքսիդացման գործընթացներին նորմայում և տարբեր ախտաբանությունների (ալոքսանային դիաբետ,ներքին վերջույթների էնդարտերիիտ,միոկարդի ինֆարկտ, պարբերական հիվանդություն,տուբերկուլյոզ) ժամանակ: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն աշխատանքները, որոնք նվիրված են արյան մակարդելիության համակարգի վրա ուղեղի ֆիզիոլոգիական դերին: Առաջին անգամ հաստատվել է տրոմբոպլաստինների և գլխուղեղի տարբեր լիպիդների դերը արյան մակարդելիության համակարգումթթու ֆոսֆոլիպիդները որպես հակամակարդիչներ, չեզոքները–մակարդիչներ: «Ռեանալ» (Հունգարիա) դեղագործական ֆիրմայի աշխատակիցների հետ համատեղ մշակվել է ծննդկանների ընկերքից բարձր ակտիվությամբ օժտված և շատ մատչելի ծախսերով տրոմբոպլաստիններիանջատմա նմեթոդիկան: Լաբորատորիայի գոյության ընթացքում հրատարակվել է 2 մենագրություն, պաշտպանվել է 9 դոկտորական և 96 թեկնածուական թեզեր, տպագրվել է 500-ից ավելի գիտական աշխատություններ հայրենական և արտասահմանյան հրատարակություններում: Կատարված հետազոտությունների արդյունքները զեկուցվել են տարբեր արտասահմանյան գիտական համաժողովներում և արժանացել բարձրգնահատականների: ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳԿՏ տեղափոխվելուց հետո լաբորատորիան զբաղվում է կենտրոնում նոր սինթեզված միացությունների կենսաքիմիա-կանուսումնասիրություններով: Հետազոտությունները հիմնականում վերաբերվում են ֆոսֆոլիպիդային փոխանակությանը, լիպիդների գերօքսիդացման գործընթացին և արյան մակարդելիության համակարգի որոշ գործոնների ուսումնասիրությանը ֆրանսիական «Stago» ֆիրմայի «Start-4» սարքի միջոցով:
Լաբորատորիայի անձնակազմը՝