ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ-ի մասին
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ( ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ) ստեղծվել է
												  ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի 1530-Ն որոշման համաձայն և իր մեջ ներառում է հետևյալ գիտահետազոտական հիմնարկները՝
												  - Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1955 թ.),
												  - Օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1957 թ.),
												  - Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը (հիմնադրվել է 1994 թ.)
												  Այժմ կենտրոնում աշխատում է 284 մարդ, այդ թվում 189 գիտաշխատող,  ՀՀ ԳԱԱ 2 թղթ.անդամ,   19   դոկտոր,  83 գիտության թեկնածու:
	      										  Անցած երեք տարիների ընթացքում Կենտրոնի աշխատակիցների կողմից հրատարակվել է 384 գիտական հոդված, հանրապետական և միջազգային
	      										  գիտաժողովների  թեզիս, ստացվել է գյուտի ՀՀ 3 արտոնագիր:
	    										  Այդ նույն ժամանակահատվածում պաշտպանվել է 16 թեկնածուական  ատենախոսություն:
	     										  Կենտրոնը, Հայկական քիմիական ընկերության հետ համատեղ, կազմակերպել է միջազգային մասնակցությամբ գիտաժողովներ` «Նոր նյութեր և պրոցեսներ»
	     										  (2010 թ.), «Հաջողություններ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» (2012 թ.), «Ձեռքբերումներ և խնդիրներ» (2014 թ.) ինչպես նաև,
	     										  ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ «Ցածր ջերմաստիճանային քիմիա» 8-րդ միջազգային գիտաժողովը (2010 թ.), «Քիմիան այսօր» Երիտասարդ գիտնականների
	     										  4-րդ միջազգային գիտաժաղովը(2014 թ.):
	    										  2012թ. Կենտրոնի կողմից հրատարակվել է «Օրգանական և դեղագործական քիմիայի որոշ նվաճումներ» գիտական աշխատանքների ժողովածուն:
	 											  Կենտրոնում  գործում է երեք մասնագիտությունների՝ Բ.00.03 - «Օրգանական քիմիա», Բ.00.10 - «Կենսօրգանական քիմիա» և Բ.00.06 -
	 											  «Բարձրամոլեկուլային միացություններ» գծով գիտության դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 010 Մասնագիատական խորհուրդը:
			
Համագործակցություն