ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիա
Ռաֆայել Եղիազարի Մուրադյան
Լաբորատորիայի վարիչ
Կենսաբանական գիտությունների թեկնածու
Հեռ.՝ (+37410)-285-290,
Հեռ.՝ (+37491)-587-420,
Էլ-փոստ՝ muradyanraf@inbox.ru
Լաբորատորիայի մասին՝
ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 9 Թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիայի գիատական գործունեությունը ուղղված է կենսաբանորեն
ակտիվ միացությունների որոնմանը, նոր դեղերի մշակմանը և անվտանգության արժևորմանը: Հետազոտությունները ներառում են բնական ծագում ունեցող և սինթեզված քիմիական
միացությունների հակաուռուցքային, հակամանրէային, հակաառիթմային, հակաօքսիդանտային, հակաբորբոքային ակտիվության և ԴՆԹ-ի կառուցվածքի վրա ազդեցության ուսումնասիրություններ:
Լաբորատորիայում իրականացվում են նաև նոր պոտենցիալ դեղամիջոցների դեղակինետիկական, նախակլինիկական թունայնության ուսումնասիրություններ միանվագ և բազմակի ներարկման
պայմաններում, նրանց կումուլյատիվ, հնարավոր քաղցկեղածին և հակաքաղցկեղածին ազդեցության ուսումնասիրություններ, ինչպես նաև կատարվում է կենտրոնում արտադրվող պատրաստի
դեղերի որակի կենսաբանական հսկում:
Լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող քսան մասնագետներ, այդ թվում գիտության երկու դոկտոր և ութ թեկնածու: Գիտա-տեխնիկական հագեցվածությունը թույլ է
տալիս իրականացնել բարձր մակարդակի գիտական հետազոտություններ, օգտագործելով դեղաբանության, թունաբանության, բիոքիմիայի, արյունաբանության և հիստալոգիայի ժամանակակից
մեթոդներ և մոտեցումներ: Լաբորատորիայում իրականացվել են բազմաթիվ նոր քիմիական միացությունների կենսաբանական ակտիվության և 20-ից ավելի նոր դեղերի անվտանգության
նախակլինիկական ուսումնասիրություններ: Հետազոտությունների հիմնական արդյունքներն ամփոփված են 4 մենագրություններում, 400-ից ավելի գիտական հոդվածներում, 32 հեղինակային
իրավունքներում և 3 արտոնագրերում:
Լաբորատորիայի աշխատակիցները` (ազգանուն անուն հայրանուն, պաշտոնը, գիտ.աստիճանը)՝
Լաբորատորիայի անձնակազմը՝