ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Հակաքաղցկեղային միացությունների սինթեզի լաբորատորիա
Թագուհի Ռուբենի Հովսեփյան
Լաբորատորիայի վարիչ
Քիմիական գիտությունների թեկնածու
Հեռ.՝ (+37410)-288-323,
Էլ-փոստ՝ grigstepan@yahoo.com
Լաբորատորիայի մասին՝
ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 2 Հակաքաղցկեղային միացությունների սինթեզի լաբորատորիան վարում է հիմնարար, նպատակասլաց հետազոտություններ նոր առավել ազդեցիկ և պակաս թունական հակաքաղցկեղային, հակավիրուսային, հակամանրէային հատկություններով օժտված միացությունների որոնումների ուղղությամբ: Աշխատանքները տարվում են հիմնականում բիոգեն հիմքեր պիրիմիդինի, իմիդազոլի, նրանց կոնդենսացված համակարգերի, ինչպես նաև 1,2,4-տրազոլի և 1,3,4-թիադիազոլի նոր, կենսաբանորեն ակտիվ միացությունների (ցիկլիկ և ացիկլիկ նուկլեոզիդների) սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրման բնագավառում: Լայնածավալ հետազոտությունների արդյունքոմ ստեղծվել և բժշկական կիրառության մեջ ներդրման տարբեր փուլեր են անցել մի քանի նոր պատրաստուկներ` նիտրոֆուր (հակալեյկեմիկ), իմիդազեն (հակաքաղցկեղային), դիմեկումարոն (հակախոցային), գումեթօքս (հակադեպրեսանտ), ի հայտ են բերվել միացությունների քիմիական կառուցվածքի և կենսաբանական ակտիվության կապի արժեքավոր օրինաչափություններ:
Լաբորատորիայի անձնակազմը՝