ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիա
Հրաչիկ Վահրամի Գասպարյան
Լաբորատորիայի վարիչ
Կենսաբանական գիտությունների թեկնածու
Հեռ.՝ (+37410)-285-153,
Հեռ.՝ (+37493)-715-090,
Էլ-փոստ՝ hrachikgasparyan@mail.ru
Լաբորատորիայի մասին՝
ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 10 «Դեղաբանության և պատոհիստոլոգիայի» լաբորատորիան ստեղծվել է «Ադրեներգիկ մեխանիզմների ուսումնասիրությունների», «Հոգեմետ միացությունների հետազոտման» լաբորատորիաների և «Պաթոմորֆոլոգիայի և տեռատոլոգիայի» խմբի հենքի վրա: Ներկայումս լաբորատորիայում գործող 6 գիտական խմբերում իրականացվում են բժշկա-կենսաբանական բազմաթիվ հիմնարար և սկրինինգային գիտական հետազոտություններ, հետևյալ հիմնական ուղղություններով՝
Լաբորատորիայում իրականացվում են պոտենցիալ դեղամիջոցների ժամանակակից չափանիշներին համապատասխան նախակլինիկական հետազոտություններ, որոնք են.
Իր երկարատև գոործունեության արդյունքում որպես դեղամիջոցներ բժշկության մեջ ներդրվել են թիոդին, գանգլերոն, պուֆեմիդ և լոշտակ պրեպարատները:
Նախակլինիկական հետազոտություններ են անցել և պատրաստ են կլինիկական փորձարկումների մի շարք պոտենցիալ դեղամիջոցներ, որոնք են՝ պիռատիդինը, բեդիտինը, ինդոխինը, սպիռատինը, ֆենետամը,
օդիֆալինը, ֆոբուֆոլը և էլի մի շարք տարբեր թերապևտիկ հատկություններով օժտված միացություններ:
Ներկայումս լաբորատորիայում ՕԴՔ ԳՏԿ-ի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ք.գ.դ.,պրոֆ. Վ.Օ.Թոփուզյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել և ստեղծվել է նոր հակաայրվածքային, հակավնասվածքային
դեղաքսուք «Դերմաֆեն» պայմանական անունով, որը նույնպես պատրաստ է կլինիկական փորձարկումներին:
Լաբորատորիայի անձնակազմը՝