ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Հակաբիոտիկների սինթեզի լաբորատորիա
Սահակ Պարույրի Գասպարյան
Լաբորատորիայի վարիչ
Քիմիական գիտությունների թեկնածու
Հեռ.՝ (+37410)-284-033,
Էլ-փոստ՝ g_sahak@yahoo.com
Լաբորատորիայի մասին՝
ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 7 Հակաբիոտիկների սինթեզի լաբորատորիան ստեղծվել է Շ. Լ. Մնջոյանի գլխավորությամբ անցյալ դարի 70-ական թթ.:
Նպատակ ունենալով ի հայտ բերել կենսաբանորեն ակտիվ միացություններ, լաբորատորիան սկսել է զբաղվել կիսասինթետիկ (կ/ս) պենիցիլլինների ու ցեֆալոսպորինների սինթեզով
և նրանց հակաբակտերիալ, հակաուռուցքային և հակավիրուսային հատկությունների ուսումնասիրությամբ: Նպատակ էր դրված նաև կենսաբանական հետազոտությունների արդյունքներից
ելնելով բացահայտել քիմիական միացության կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև կապը ու այն կառուցվածքային էլեմենտները, որոնք պատասխանատու են այս կամ
այն կենսաբանական հատկության դրսևորման համար:
Ներկայումս լաբորատորիայի հետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունն է հանդիսանում նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզը, որոնք պատկանում են
օրգանական միացությունների զանազան դասերի` կ/ս պենիցիլլիններ, պիրոլիդիններ, պիրիմիդիններ, ազաադամանտաններ, ինդոլներ և քինոլիններ:
Լաբորատորիայի անձնակազմը՝