ՀՀ ԳԱԱ Օրգանական եվ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ

Ֆիզ. քիմիական հետազոտությունների խումբ

Ֆլորա Սարգսի Քինոյան

Խմբի ղեկավար
Քիմիական գիտությունների թեկնածու

Հեռ.՝ (+37410)-281-540,

Խմբի մասին՝

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Ֆիզիկոքիմիական հետազոտությունների խումբը կազմավորվել է 1960 թ.-ին: Խմբում աշխատանքները կատարվումեն 2 ուղղությամբ՝ սպասարկման, որը խմբի հիմնական ֆունկցիան է: Ինստիտուտում սինթեզված օրգանական միացությունների կառուցվածքի պարզաբանմանը ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրալ մեթոդներով և անալիտիկան ալիզի (C, H, N, P, Cl, Br, J) էլեմենտների որոշմամբ: Համատեղ կատարվում է նաև գիտահետազոտական աշխատանքներ, որոնք նվիրված են ֆունկցիոնալ տեղակալված չհագեցած միացությունների կառուցվածքի ռեակցիոնունակության և ֆիզիկոքիմիական պարամետրերի միջև եղած կապին: Նշված համակարգերում որոշվել է ներ- և միջմոլեկուլային ջրածնական կապերի էներգիաների քանակական չափանիշները, որոնց շնորհիվ ի հայտ է բերվել մոլեկուլի տարածական կառուցվածքի և ռեակցիոնունակության միջև եղած կապի օրինաչուփությունները: Մի շարք երրորդային ացետիլենային կարբինոլներում և ամիններում ԻԿ սպեկտրերում եռակի կապի ինտենսիվության անկումը բացա-տրվել է ացետիլենային կապի π էլեկտրոնային ամպի և թթվածնի, ազոտի չընդհանրացված էլեկտրոնային զույգի միջև գործող ներմոլեկուլային փոխազդեցությամբ: Նշված հետազոտությունները արտացոլվել են հոդվածների տեսքով հայկական և օտարերկրյա ամսագրերում:

Խմբի անձնակազմը՝

Main image