ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ
Ազոմեթինների լաբորատորիա
Մուշեղ Սիրունի Սարգսյան
Լաբորատորիայի վարիչ
Քիմիական գիտությունների դոկտոր
Հեռ.՝ (+37410)-287-330,
Էլ-փոստ՝ mushegh.sargsyan@yahoo.com
Լաբորատորիայի մասին՝
ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի Ազոմեթինների լաբորատորիան ուսումնասիրություններ է իրականացնում իմինային (C=N) և ածխածին – ածխածին կրկնակի կապերին նուկլեոֆիլ միացման ռեակցիաների բնագավառում: Մասնավորապես ցույց է տրվել, որ Հանչի հանրահայտ ռեակցիայում ամոնիակի փոխարեն առաջնային ալկիլամիններ կիրառելիս ընթանում է նոր ռեակցիա բերելով 5-ամինո-4-ցիկլոհեքսեն-1-օլերի առաջացմանը: Պարզվել է, որ արալդիմինների և ացետոքացախաթթվի արիլամիդների փոխազդեցության արդյունքում ստացվում են օքսազաբիցիկլիկ կառուցվածքի ամիդններ: Ցույց է տրվել, որ ացետոքացախաթթվի ամիդների, մալոնաթթվի ամիդոէսթերների և տեղակալված էլեկտրոֆիլ էթիլենների փոխազդեցության արդյունքում ընթանում է Միքաելի տիպի միացման ռեակցիա, իսկ առաջացած միջանկյալ ադուկտի հետագա փոխարկման ռեգիոքիմիան (ներմոլեկուլյար ցիկլացում կամ ռետրո-Միքաելի ռեակցիա) կախված է ռեագենտներում եղած տեղակալիչների էլեկտրոնային բնույթից: Նշված փոխազդեցությունների արդյունքում ստացվել են էսթերային, ացետիլ և ամիդային խմբավորումներ պարունակող 2-պիրիդոններ և կումարիններ:
Լաբորատորիայի անձնակազմը՝