ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն
Ռենտգեն հետազոտությունների և մասս. սպեկտրոսկոպիայի լաբորատորիա
Ռաֆաել Արշամի Թամազյան
Լաբորատորիայի վարիչ
Ֆիզ.մաթ գիտությունների թեկնածու
Հեռ.՝ (+37410)-285-139,
Հեռ.՝ (+37494)-067-075,
Էլ-փոստ՝ rafael@msrc.am
Լաբորատորիայի մասին՝
Ծառայություններ
Ռենտգեն-կառուցվածքային անալիզի մեթոդով իրականացվում են բյուրեղական նմուշից նյութի ատոմական կառուցվածքի վերծանումը և ճշգրտումը: Որոշվում է նյութի բյուրեղական
կառուցվածքի եռաչափ մոդելը և ճշգրտվում են կառուցվածքում ատոմների իզոտրոպ, անիզոտրոպ և անհարմոնիկ ջերմային տատանումների պարամետրերը:
Գազ-քրոմատոգրաֆիկ մեթոդով իրականացվում է օրգանական միացությունների խառնուրդների տարանջատում և խառնուրդում միացությունների կոնցենտրացիայի որոշումը:
Առանձնացված ցածրաեռ միացությունների քիմիական կառուցվածքների հաստատումը իրականացվում է մասս-սպեկտրոմետրի միջոցով:
Գիտական հետազոտությունները
Լաբորատորիայի աշխատակիցների գիտական գործունեությունը հիմնականում կապված է Ֆիզիկական հատկություններ-ատոմական կառուցվածք, կենսաբանական ակտիվություն-ատոմական
կառուցվածք կապերի հետազոտությունների, երկվորյակ և ապերիոդիկ բյուրեղների կառուցվածքային հետազոտությունների և հետազոտության նոր մեթոդների մշակման հետ:
Լաբորատորիայի աշխատակիցները համագործակցում են հանրապետության և արտերկրի մի շարք գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ ֆիզիկայի և
քիմիայի բնագավառում՝ ապահովելով որակյալ անալիտիկ հետազոտություններ:
Սարքավորումներ
CAD-4 ‘Enraf-Nonius’ Ռենտգենյան մոնոբյուրեղայինդիֆրակտոմետրցածր (120-300K) և (300-800K) բարձր ջերմաստիճանային համակարգերով:
GC/MS Bruker EM 640Sգազ-քրոմատոգրաֆային մաս-սպեկտրոմետր:
LNP-40 CRYOMECH ազոտի հեղուկացման սարքավորում:
CRYOMECH օպտիկական պատուհանով կրիոստատ:
Լաբորատորիայի անձնակազմը՝